Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 սեպ 2018 11:27

Դիկլոֆենակը կարող է 50 տոկոսով մեծացնել մահացու հիվանդությունների հավանականությունը

Դիկլոֆենակը կարող է 50 տոկոսով մեծացնել մահացու հիվանդությունների հավանականությունըԴիկլոֆենակը կարող է 50 տոկոսով մեծացնել մահացու հիվանդությունների հավանականությունը, ցույց է տվել դանիացի գիտնականների հետազոտությունը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal բժշկական ամսագրի կայքում:
Հետազոտությունն ընդգրկել է Դանիայի 46-49 տարեկան 6,3 մլն բնակիչների:  Նրանց բաժանել են 3 խմբի, կախված սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունից՝ ցածր, միջին և բարձր...
Հետազոտության ընթացքում մասնագետները սերտ կապ են հայտնաբերել դիկլոֆենակի կիրառման և տարբեր սիրտ-անոթային խնդիրների միջև, մասնավորապես՝ առիթմիայի, իշեմիկ կաթվածի, սրտային անբավարարության և սրտի նոպայի:
Ըստ որում՝ նման բարդություններ են նկատվել դեղի օգտագործման արդեն երեսունօրյա ժամանակահատվածում: Բացասական արդյունք է նկատվել նաև նրանց մոտ, ովքեր ընդունել են դեղամիջոցի փոքր դոզաներ:

Գիտնականները համեմատել են նաև սրտային հիվանդությունների առաջացման հաճախակիությունը այն հիվանդների շրջանում, ովքեր ընդունել են դիկլոֆենակ և այլ ցավազրկողներ:


Արդյունքում պարզվել է, որ դիկլոֆենակ ընդունող դանիացիները միջինը սրտի մեկ նոպա ավելի են ունեցել, քան նրանք, ովքեր գործածել են իբուպրոֆեն կամ նապրոկսեն:
Դրանից բացի, ցավազրկման համար դիկլոֆենակ օգտագործած հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են տառապել սրտային հիվանդություններով, քան պարացետամոլ գործածողները:

med.news.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր