Ձերբակալվել են Նարեկ Սարգսյանի եւս երկու թիկնապահները. Ուշագրավ մանրամասներ

Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի մեր տեսադաշտում. Վալերի ՕսիպյանՍակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ.«Օրերս ձերբակալվել են նաեւ Նարեկ Սարգսյանի թիկնապահներից եւս երկուսը, ովքեր փաստել են, որ Արտեմ Պետրոսյանը մասնակցել է առեւանգման եւ ծեծի գործին» :
Վերոհիշյալ առնչությամբ այս պահին, iravunk.com-ի հավաստի տեղեկություններով` այսօր ԱԱԾ-ում արդեն իսկ առերեսվել են Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները:
Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր»: Ըստ նույն հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: