Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական. կառավարությունը հաստատում է

Պետական ապարատին նման մոտեցումը միանշանակ անընկալելի է: Երբ նոր էր ձևավորվում կառավարությունը ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անգլերեն լեզվի ուսուցչին նշանակեց ՀՀ Մշակույթի նախարար ու, երբ այդ նշանակումը քննադատության արժանացավ, շատերը հայտարարեցին, թե դա հակահեղափոխական արշավ է:
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը yerkir.am-ի հետ խոսելով այս նշանակման մասին ասել է. «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը: