Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին, ով փորձել է ճշտել իշխանությունների «բերանի գյոլը»
![Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին, ով փորձել է ճշտել իշխանությունների «բերանի գյոլը» Ո՞վ է իրականում զանգել Վանեցյանին, ով փորձել է ճշտել իշխանությունների «բերանի գյոլը»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1537002636_timthumb.jpg)
Մարգարյանը հաջորդ օրը հերքեց խոսակցության այդ մասը՝ ասելով, որ ինքը երբեք չի խոսել ԱԱԾ պետի հետ: Բայց դա դեռ չի նշանակում, որ Մարգարյանն այս խոսակցության հերոսը չէ: Մենք տեղեկացանք, որ իրականում ոչ թե Վաչե Մարգարյանն է զանգել Վանեցյանին, այլ Մարգարյանի համար են զանգել: Բանն այն է, որ Վաչե Մարգարյանն այդ օրերին հայտնվել է անորոշ և ահաբեկված վիճակում, մի կողմից կար քաղաքական հրահանգ՝ «փակել» Քոչարյանին, մյուս կողմից նա պետք է համարձակվեր իսկապես «փակել» երկրի երկրորդ նախագահին:
Համաձայնեք՝ ոչ բոլորը կհամարձակվեին այդ քայլին գնալ: Ոչ մի դատավոր ինքնուրույն նման որոշում չի կայացնում: Իսկ ընդունված ավանդույթի համաձայն՝ նրա վերադաս դատարանը կամ իր դատարանի նախագահն է ասում, թե ինչ անի:
Այս պարագայում դատավորը նախ փորձել է ճշտել իր անելիքը դատարանների նոր «վերադասից»՝ Բարձրագույն դատական խորհրդից և դիմել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն Հարությունյանը հրաժարվել է այս հարցում ստանձնել պատասխանատվություն և որևէ կերպ կողմնորոշել դատավորին: Նա զայրացել է այս փաստից և ձեռքերը լվացել՝ հայտարարելով, որ եթե դատավորը չունի բավարար կամք՝ ինքնուրույն որոշում կայացնելու, ուրեմն նա չի կարող դատավոր աշխատել:
Սակայն, մեր տեղեկություններով, առաջին ատյանի դատարանների համար իրական «ասողը»՝ Երևանի մեկ միասնական դատարան ձևավորվելու օրվանից ի վեր, այս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է՝ Արման Մկրտումյանի մոտ ընկերը և սանիկը, որը զարմանալիորեն վերանշանակվեց այս պաշտոնում, չնայած Մկրտումյանի աստղն արդեն գնում էր մարման: Հենց Վարդազարյանն էլ փորձել է ճշտել իշխանությունների «բերանի գյոլը» և բանակցել է նրա հետ: Նա, ասում են, միշտ էլ կարողացել է ուժայինների և իշխանությունների հետ լեզու գտնել: Ըստ լուրերի՝ հենց նա էլ խոսել է Վանեցյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն զանգում են դատավորներ և հարցնում, թե ինչպես վարվել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։