Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

15 սեպ 2018 14:23

Ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակի տակ է պահել Տավուշին հարակից ադրբեջանական դիրքերը

Ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակի տակ է պահել Տավուշին հարակից ադրբեջանական դիրքերըՕրեր առաջ ադրբեջանական բանակը մի քանի անգամ կրակ բացեց Տավուշի շրջանի գյուղի և միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Բոլորս հիշում ենք տեսանյութը, ես ինչպես էին երեխաները բակում խաղում ու կրակոցների ձայները լսելուց լացելով փախնում էին տուն։
Արդեն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակի տակ է պահել Տավուշին հարակից ադրբեջանական դիրքերը և ըստ իրենց ևս 4 ՝ Մունջուղլու, Քոխանեբի, Ասրիկ-Ջիրդախան և Գարալար գյուղերը։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանի 3 շրջան՝ Թովուզի, Թերթերի և Աղդամի շրջանները, եղել է հայկական բանակի կրակի տակ։

Ռազմական դիրքերից դուրս կատարված ցանկացած կրակոցի միակ մեղավորը ադրբեջանական բանակի ղեկավարությունն է, քանի որ բոլորս էլ արդեն գիտենք, որ սահմանամերձ գյուղերում ադրբեջանական բանակը տեղադրում է ռազմական տեխնիկաներ և գյուղը վերածում են ռազմական բազայի, որտեղից ժամանակ առ ժամանակ կրակում են հայկական դիրքերի, գյուղերի և ճանապարհների վրա։ Հայաստանի զինված ուժերը հաշված րոպեների ընթացքում վերացնում են նշված ռազմական բազաները։
 Աշոտ Ասատրյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր