Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 սեպ 2018 18:20

Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սպասում.Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Ռուսական Կոմերսանտին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, որ մասնակցություն կունենա քաղաքական զարգացումներին, թե ինչ ձևաչափով, դեռ չի որոշել: Նա նաև շեշտել է, որ ՌԴ նախագահ Պուտինի կողմից իրեն աջակցություն է ցուցաբերվում՝ շեշտելով Պուտինի հեռախոսազանգը ծննդյան օրվա առթիվ:
Ստեփան Գրիգորյանն, անդրադառնալով Քոչարյանի վերջին շրջանում տված հարցազրույցներին, ասաց, որ ցանկացած մարդ խոսելու իրավունք ունի: «Ցանկացած մարդ իրավունք ունի խոսել, և ինքը խոսում է: Եթե մենք ուզում ենք նորմալ հասարակություն կառուցել, ուրեմն ոչ ոքի չպետք է զրկենք խոսելու իրավունքից: ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի նաև քաղաքականությամբ զբաղվել: Ուզում է, թող զբաղվի: Իմ կարծիքով՝ հասարակությունում Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սպասում»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, Ստեփան Գրիգորյանը նշում է, որ ինքը չի տեսնում այդ աջակցությունը: «Բայց, եթե ինքն ասում է, որ Ռուսաստանն իրեն աջակցում է, դա իր կարծիքն է: Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե ինքն աջակցություն ստանա Հայաստանի ներսում ինչ-որ ուժերից: Եթե դու ուզում ես Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, առաջին հերթին պետք է ունենաս Հայաստանի հասարակության գոնե մի մասի աջակցությունը»,- ընդգծեց քաղաքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր