Կոչ եմ անում բոլոր պատասխանատու առաջնորդներին աջակցել խաղաղությանը, ինչպես դա անում է Հռոմի պապը          Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել       Դեկտեմբերի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 սեպ 2018 18:55

Ռոբերտ Քոչարյանը կընդունի՞ Անկախության տոնին մասնակցելու հրավերը

Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ 
Պարզելու համար արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Անկախության տոնին նվիրված միջոցառումններին թե՞ ոչ, մենք կապ հաստատեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ։
Դա պարզապես երեսպաշտություն է։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնի միջոցառմանը։ Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։
«Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն: Փաշինյանը և իր վարչակազմը ՀՀ 2-րդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակներն են և, ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գորրծընթացում»,- ասաց Սողոմոնյանը
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր