Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

22 սեպ 2018 15:30

Մի քանի ամիս առաջ հայտնաբերված «ծովահրեշի» գաղտնիքը բացահայտվել է

Մի քանի ամիս առաջ հայտնաբերված «ծովահրեշի» գաղտնիքը բացահայտվել էՄարտին համացանցում էին հայտնվել ծովային տարօրինակ կենդանու կադրեր: Համացանցի օգտատերերը կենդանուն «ծովահրեշ»  էին անվանել:
Սատկած  անհայտ կենդանուն ծովափին գտել էր ամերիկացի Ջեֆ Ուրրենը: Նրա մատնանշած վայր էին ժամանել մի քանի կենսաբաններ և ուշադիր զննել էին շատ երկար վիզ ու շատ փոքր գլուխ ունեցող արարածին, սակայն այդպես էլ չէին կարողացել հասկանալ, թե  այն ինչ կենդանատեսակի է պատկանում: 
Գաղտնիքը օրերս պարզվել է: Ծովային տարօրինակ արարածը խրտվիլակ է եղել: Զարդուլու կեղծանունով հայտնի ամերիկացի նկարիչը «ծովահրեշին» ստեղծել է  սեփական ձեռքերով՝  շնաձկան խրտվիլակի վրա ամրացնելով տարբեր դետալներ: Զարդուլու կեղծանունով նկարիչը միշտ հանդես է գալիս գրիմով ու արհեստական մորուքով՝ բոլորից թաքցնելով իր իսկական անունն ու արտաքինը:
Մի քանի ամիս առաջ հայտնաբերված «ծովահրեշի» գաղտնիքը բացահայտվել է

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր