Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ          Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա       Բրիջիտ Մակրոնը իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիի հետ խանդի պատճառով է ապտակել ամուսնուն    

25 սեպ 2018 20:00

Գերմանիայում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել

Գերմանիայում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցեր են անցկացվելԳերմանիայի բնակիչները անցած հանգստյան օրերին փողոց են դուրս եկել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական այցի դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար։ Այդ մասին գրում է mk-turkey.ru-ն։
Թերթի տեղեկացմամբ՝ Բեռլինի, Հանովերի և Դյուսելդոլֆի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի նախագահի այցի դեմ։ «Քեզ չեն ուզում այստեղ տեսնել» պաստառներով փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո Թուրքիայի նախագահը ծրագրում է սեպտեմբերի 27-29-ը պաշտոնական այցով ժամանել Գերմանիա, որտեղ նա կմասնակցի Քյոլնում Եվրոպայում խոշորագույն մզկիթի բացման արարողությանը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ գերմանացի որոշ պատգամավորներ հրաժարվել են մասնակցել Էրդողանի պատվին կազմակերպվող պաշտոնական ընթրիքին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր