Մոտ 2 տարի առաջ գիտեին, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, սակայն ներդրումներ են արվել.«Ժողովուրդ»          Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար       Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր    

26 սեպ 2018 14:17

Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքըՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Սակայն ինչպես պաշտպանական կողմն է նշում՝ վերաքննիչ բողոքը ներկայացրել են 4 հիմնավորումներով և դատարանը հաշվի է առել դրանցից միայն մեկը՝ անձեռնմխելիությունը և այդ հիմքով էլ ազատ է արձակել Ռ.Քոչարյանին: Ուստիև այդ հանգամանքով պայմանավորված պաշտպանական կողմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր