Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

02 հոկ 2018 16:30

Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թ.:

Լևոն Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1959 թ. հունիսի 21-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 

1976 թ. ավարտել է Ստեփանակերտի N2 միջնակարգ դպրոցը: 

1982 թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը: 

1981-82 թթ. աշխատել է Ալժիրում` որպես զինվորական թարգմանիչ: 

1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ: 

1986-89 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ասպիրանտուրայում: 

1989-91 թթ. աշխատել է Լիբիայում` որպես զինվորական թարգմանիչ: 

1991-93 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող: 

1993 թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: 

1994-98 թթ. աշխատել է Հալեպում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: 1998-2004 թթ. աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

2000-2005 թթ. համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

2005-2010թթ. Թունիսում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է եղել: 

2010թ. մարտի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր