Պարոն վարչապետը ոտքը դրել է մեկ կոշիկ ու ասում է՝ դեկտեմբերին.Վարչապետի թեկնածու չառաջադրելու խոստում չենք տվել
Վարչապետի թեկնածություն առաջադրելու հետ կապված քննարկում ՀՀԿ-ում չի եղել, մենք չառաջադրելու խոստում չենք տվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառանալով երեկ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկումներին և ՀՀԿ-ից կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հեռանկարին:
Էդուարդ Շարմազանովը ևս հիշեցրեց, որ կառավարության ծրագրի քննարկման և ընդունման ժամանակահատվածում արտահերթ ընտրությունների համար ժամկետ էր նշվում մայիս-հունիս ամիսները, իսկ հիմա այլ ժամկետ է սահմանվում, այն պարագայում, երբ նույնիսկ ԸՕ փոփոխությունները չեն բերվել խորհրադարան, դրանք չեն ներկայացվել Վենետիկի հանձնաժողվին: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները չեն արվել, որպեսզի արտահերթ ընտրություններ չլինեն:
«Պատգամավորները երեկ ցուցաբերել են ահավոր մեծ լայնախոհություն, որպեսզի երեկ երկիրը ցնցումների չտանեն, բայց, փաստորեն, սիրելի պարոն վարչապետը ոտքը դրել է մեկ կոշիկ ու ասում է՝ դեկտեմբերին պետք է լինեն, ինձ համար դա է անհասկանալի, ինչո՞ւ հենց դեկտեմբերին: Էնքան մտահոգություններ ունենք բոլորս, մի քսան հոգով եղել ենք, հազար բան ենք քննարկել: Ես խնդրել եմ, առաջարկել եմ վարչապետին, մեր գործընկերներին, որ երկիրը չտանենք ցնցումների, բոլորս ունենք երեխաներ, իրար աչքերի մեջ պիտի նայենք, չբռնաբարենք ԱԺ-ի սահմանդրական կարգավիճակը, եկեք ամեն ինչ անենք, որ ամեն ինչ բխի պետության շահից»,-մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորները երեկ ցուցաբերել են լայնախոհություն, որ երկիրը ցնցումների չտանեն, իսկ վարչապետը ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ ու ասում է՝ դեկտեմբեր. Շարմազանով
Նա ասաց, որ պայմանավորվել են, որ ճիշտ կլինի՝ բանակցությունները շարունակվեն, գուցե կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԺ կգա նաև վարչապետը, բանակցությունները կշարունակվեն:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված խնդիրը իրենց դաշտում չէ:
«Մենք ասում ենք՝ ախպեր ջան, դու էլ ես ասել, որ հետհեղափոխական էյֆորիան պիտի անցնի, հավասար պայմաններ ստեղծվեն քաղաքական ուժերի համար և, ամենակարևորը, մի քանի օրենք կա, որ պիտի ընդունվի»,-ասաց նա:
Աժ փոխխոսնակը հիշեցրեց նաև կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը: