Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. Փաստ          ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ       Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ    

03 հոկ 2018 19:40

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարաններըՎանում հայկական գերեզմանոցի վրա 2017թ․ կառուցված զուգարանները, ավտոկայանն ու հանդերձարանները  միչև օրս չեն ապամոնտաժվել։
2017թ․ վերջին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը խոստացել էր, որ այդ շինությունները 60 օրվա ընթացքում կապամոնտաժվեն։ Սակայն անցել է արդեն գրեթե 1 տարի, իսկ խոստումն այդպես էլ չի կատարվել:
Հայկական գերեզմանոցն անարգող շինությունները կառուցվել էին Վան նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանում որպես հոգաբարձու նշանակված Աթըֆ Չիչեքլիի նախաձեռնությամբ։
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բերել էր մեջլիսի օրակարգ, ինչից հետո մշակույթի նախարար Քուրթուլմուշը հայտարարել էր, որայդ շինությունները պետք է ապամոնտաժվեն։ Սակայն Արտամեդի քաղաքապետարանը հրաժարվել էր ենթարկվել նախարարության հրահանգին՝ պնդելով, թե այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանոց էլ չկա։
Հավելենք, որ նշված վայրում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում կառուցապատումների ընթացքում բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողի մակերես: Գերեզմանոցն ու հարակից պատմական բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր