Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 օգոս 2018 11:10

Փայլանը եղել է Վանում. «Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ».զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել

Փայլանը եղել է Վանում. «Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ».զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղելԹուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանոթացել հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Վան այցելելուց հետո համոզվել է, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել։ Այս մասին գրում է «Ակոսը»:
«Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ: Ակնհայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցվել են գերեզմանների վրա: Ցավ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տեր կանգնել»,– ասել է Փայլանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Պատգամավորը նշել է նաև, որ ծնունդով Վանից հայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու թաղամասի մոտ գտնվող աղբյուրը, որը վերակառուցվել էր 2015թ.-ին, նույնպես դադարել է գործել, իսկ քաղաքապետարանը հանել է Գորկու մասին հիշատակող բացատրական պաստառը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր