Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»          Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

05 հոկ 2018 16:00

Սատուրնի վրա անձրև է հայտնաբերվել

Սատուրնի վրա անձրև է հայտնաբերվելԱստղագետները ուսումնասիրել են 2017թվականին Cassini սարքից ստացված տվյալները, երբ տիեզերական սարքը թռչելիս է եղել Սատուրնի մթնոլորտում և մոլորակի ներքին օղակներում։ Պարզվել է, որ օղակներից մոլորակ են թափվում բազմաթիվ միկրոսկոպիկ օբյեկտներ վերածվելով յուրահատուկ անձրևի։ Այդ մասին ասվում է EurekAlert!-ում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ։
Գիտնականներին հաջողվել է հետազոտության ենթարկել սարքի վրա ընկած փոշու 2,7 հազար մասնիկներ։ Սարքի ներսում գտնվել է չեզոք իոնային սպեկտոմետր, որը թույլ է տվել հասկանալ նյութի քիմիական բաղադրությունը։
Տեղեկացվում է, որ յուրաքանչյուր վայրկյան Սատուրնի վրա մի քանի տոննայի չափով նյութ է թափվում, որը մեծ մասամբ բաղկացած է ջրային սառույցից (95%) և մոլեկուլային ջրածնից։
Նշվում է, որ մասնիկները Սատուրնի մթնոլորտ են ընկնում գլխավորախես D օղակից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր