«Հրապարակ». Մանվել Գրիգորյանին խոստանում են թեթեւացնել իր մեղքը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու, սակայն գեներալը հրաժարվում է
![«Հրապարակ». Մանվել Գրիգորյանին խոստանում են թեթեւացնել իր մեղքը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու, սակայն գեներալը հրաժարվում է «Հրապարակ». Մանվել Գրիգորյանին խոստանում են թեթեւացնել իր մեղքը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու, սակայն գեներալը հրաժարվում է](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1538803162_e2f2c6b1-fa8e-4264-a7bf-c748d0b78c71_cx7_cy0_cw89_w1023_r1_s.jpg)
Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը եւ ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար՝ խոստանում են թեթեւացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է։ Ի դեպ, դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, եւ թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել․ հայտնի չէ՝ բնույթը չարորա՞կ է, թե՞ ոչ։ Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, եւ քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան։ Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլեւ հեռախոսով խոսելու։ Նաեւ սահմանափակ քանակի սնունդ են ընդունում։ Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: