Տեսանյութ.Նորիկ Ավդալյանի հիանալի գոլը՝ սալտո և 11–մետրանոց հարվածով գրավել է հակառակորդի դարպասը
![Տեսանյութ.Նորիկ Ավդալյանի հիանալի գոլը՝ սալտո և 11–մետրանոց հարվածով գրավել է հակառակորդի դարպասը Տեսանյութ.Նորիկ Ավդալյանի հիանալի գոլը՝ սալտո և 11–մետրանոց հարվածով գրավել է հակառակորդի դարպասը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1539069318_14947990.jpg)
Հայ ֆուտբոլիստ, «Արարատ» և «Բանանց» ակումբների նախկին խաղացող Նորիկ Ավդալյանը դարձել է հիրավի խեղահեղ գոլի հեղինակ։ Ավդալյանը հիմա ելույթ է ունենում Կազանի գիտահետազոտական համալսարանի թիմում։
Չուվաշիայի մանկավարժական համալսարանի թիմի հետ խաղի ժամանակ հայ ֆուտբոլիստը սալտո է կատարել և 11–մետրանոց հարվածով գրավել հակառակորդի դարպասը, ինչով զարմացրել է երկրպագուներին և մարզական մեկնաբաններին։
Ավդալյանի թիմը «մանկավարժներին» հաղթել է 4։0 հաշվով։
Նշենք, որ սա առաջին գոլը չէ, որ Ավդալյանը կատարել է սալտոյով։ Նա ևս մեկ փայլուն գոլ է խփել 2017թ.–ին Սոչիում մրցաշարի ժամանակ։