Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 հոկ 2018 13:34

Նման դատողությունը և ԿԲ հեղինակազրկման փորձը անհասկանալի են և սնանկ. ԿԲ–ը հակադարձում է Բագրատյանին

 Բագրատյանն իր գրառման մեջ կասկածի տակ էր դրել այդ ցուցանիշները: Tert.am-ը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանին: Ստացված մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Ի տարբերություն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որն ամեն կերպ մի կողմից մանիպուլյացիայի ենթարկելով ցուցանիշները՝ հասարակությանը փորձում է մոլորեցնել, մյուս կողմից փորձում է սադրել և երկխոսություն սկսել Կենտրոնական բանկի հետ, վերջին անգամ ենք անդրադառնում տվյալ անձնավորության չփաստարկված, ակնհայտորեն սադրանքի տարրեր պարունակող գրառմանը, որը ոչ այլ ինչ է, քան ուշադրություն գրավելու հերթական փորձ:

Նախքան ցուցանիշներին անդրադառնալը՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ ԿԲ-ն և առևտրային բանկերն անցնում են արտաքին աուդիտ «Big four» (միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական մեծ քառյակ, Ernst & Young, Price Waterhouse Coopers, Deloitte, KPMG, ինչպես նաև Grant Thornton Amyo) կողմից, հետևաբար ավելի վստահելի են, քան մեկ մասնագետի վերլուծություն:

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ որոշ ժամանակ առաջ նույն նախկին բարձրաստիճան պաշտոնյան վերջերս հայտարարել էր, որ ԿԲ-ն արտարժույթ է վաճառել, սակայն իրականում տեղի է ունեցել հակառակը, ինչի ապացույցն արտացոլված է ՀՀ ԿԲ հաշվետվություններում:

Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ-ը վերջին անգամ է անդրադառնում պարոն Բագրատյանի գրառումներին և «վերլուծություններին» և հորդորում է լրատվամիջոցներին և մասնագետներին տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ ԿԲ, չառաջնորդվել Բագրատյանի վերլուծություններով, քանի որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Իսկ այժմ ձեզ կներկայացնենք մի շարք ցուցանիշներ, որոնք առավել ակնհայտ են դարձնում կայուն և զարգացող համակարգի ներկա իրավիճակը, նախ և առաջ.

·2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվները աճել են 10.5%-ով կամ 452.8 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 5.2% կամ 204.1 մլրդ դրամ): 
2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի վարկերն աճել են 7.0%-ով կամ 184.4 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 0.5% կամ 12.6 մլրդ դրամ):
2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ավանդները աճել են 9.2%-ով կամ 218.7 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 4.8% կամ 106.8 մլրդ դրամ):

·Հաշվեկշռային ցուցանիշների աճ/նվազումը միջազգային վերլուծություններում ներկայացվում է անվանական հաշվեկշռային ցուցանիշների բացարձակ կամ տոկոսային աճ/նվազումներով: Տարբեր նպատակային վերլուծություններում հնարավոր է հաշվարկել ամենատարբեր համեմատական ցուցանիշներ, սակայն չհամաձայնվելով Հրանտ Բագրատյանի առաջ բերած մեթոդաբանությանը՝ նշենք, որ նախ դիտարկվող օրինակում դրամային ավանդների 9.5% դրույքաչափն ընդունելի չէ, քանի որ ավանդների մեծության մեջ ներառված են ինչպես ժամկետային, այնպես և ցպահանջ ավանդները, իսկ 9.5%-ը միայն ժամկետային դրամային ավանդների տարեկան տոկոսադրույքն է, և ընդհանուր դրամային ավանդների տոկոսադրույքը շատ ավելի ցածր է: Երկրորդ, եթե ավանդների տոկոսները նույնիսկ ներառի ավանդների ծավալների մեջ, ապա այն հիպոթեզը, որ ավանդների աճը, ենթադրենք, եղել է ի հաշիվ ավանդների դիմաց կուտակված տոկոսների, ապա տոկոսները պետք է դիտարկվեն ոչ թե մեկ տարվա համար օրինակում բերված 9.5%-ը, այլ ընդամենը դիտարկվող հինգ ամսվա կտրվածքով, այսինքն՝ մոտ 3% (դրամային ավանդերի 7.5% միջին տարեկան տոկոսադրույք՝ բաժանած 12-ի և բազմապատկած 5-ով): Սակայն նույնիսկ կոռեկտ հաշվարկների դեպքում անգամ այս մեթոդաբանությունը ընդունելի չէ միայն այն պարզ պատճառով, որ բերված ավանդների աճերում դիտարկվող ավանդների մեջ ներառված չեն ավանդների գծով կուտակված տոկոսները:

.Որևէ մասնագիտական տրամաբանություն չունի նաև ակտիվների աճի հաշվարկը, քանի որ հաշվեկշռային ակտիվները հավասար են պարտավորությունների և կապիտալի հանրագումարին, և եթե նույնիսկ պարտավորությունները (որտեղ ներառված են նաև ավանդները) ավելանան 17.2%-ով, իսկ կապիտալը՝ ենթադրենք 3%-ով (ի հաշիվ, ենթադրենք, նշված եկամտաբերության սփրեդից բխող շահույթի), ապա դա չի ենթադրում, որ ակտիվների աճը կազմում է այդ երկուսի հանրագումարը, ընդհակառակը՝ ակտիվների աճը ստացվում է փոքր 17.2%-ից:

·Կենտրոնական բանկի հրապարակած և տրամադրած տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ անհիմն բացասական հայտարարությունները մեղմ ասած անընդունելի են, իսկ առանձին մասնագետների նման դատողությունը և Կենտրոնական բանկի հեղինակազրկման փորձը՝ անհասկանալի և սնանկ: Կենտրոնական բանկի գործունեությունը գնահատվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և Կենտրոնական բանկում իրականացվում է ամենամյա արտաքին աուդիտ: Կենտրոնական բանկն իր գործունեությամբ պատասխանատու է ավելի լայն հասարակությանը, և չծավալվելով Կենտրոնական բանկի հիմական խնդիրների (գների և ֆինանսական կայունության) կատարողականի արդյունքների շուրջ՝ հենց միայն վերոնշյալ օրինակում դիտարկվող ավանդի աճի բարձր տեմպը փաստում է բանկային համակարգի կայունության (ինչի ապահովումը ԿԲ հիմնական խնդիրներից է) նկատմամբ հասարակության վստահության աճի մասին (վերջին տաս տարում ավանդների միջին տարեկան աճը կազմել է մոտ 19%)»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր