«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

17 հոկ 2018 13:57

Նախկին վարչապետի եղբայրը կալանքից ազատ է արձակվել

Նախկին վարչապետի եղբայրը կալանքից ազատ է արձակվելՀայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, որին պատկանող տարածքում մեծ թվով զենք-զինամթերք էին հայտնաբերել, մի քանի ամիս անազատությունից հետո կալանքից ազատ է արձակվել։

 Հենրիկ Աբրահամյանը կալանքից ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։ Դատարանին նրա խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացվել է նրա փաստաբանի կողմից։
Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու համար ( ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի, Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:

Սակայն ավելի ուշ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի մարտի 1-ի դեպքերի հետ, քանի որ փորձաքննությունը չի հաստատել այդ կապը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր