4 տոննա պայթուցիկ նյութեր.«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am          Երևանի մարդաշատ վայրերում ռումբի մասին ահազանգերը մոլորեցրել են ոստիկանությանը, ԱԱԾ-ին,դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»       Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա. ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջուկային պատերազմի դեպքում մոլորակի քամիները ծխի եւ մասնիկների պտտվող ամպեր կբարձրացնեն երկինք    

18 հոկ 2018 09:46

«Ժողովուրդ» .Դանակավորները շատացել են.դատախազի նախկին տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ» .Դանակավորները շատացել են.դատախազի նախկին տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի:

Եվ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, թե՞ ոչ: Այս հայցն ուշագրավ է այնքանով, որ Արմեն Դանիելյանը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, 2008 թվականի մարտի 1-ին եղել է խորհրդարանում, վավերացրել աղմկահարույց որոշումները՝ ընդդեմ ՀՀ քաղաքացիների, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նշանակվեց դատախազի տեղակալ՝ կոռուպցիոն գծով, բայց այդպես էլ աղմկահարույց կոռուպցիոն մեխանիզմներ չբացահայտվեցին:
Հետաքրքիր է՝ ինչու 5 ամիս առաջ Դանիելյանի մտքով չէր անցնում դատի տալ Ս. Սարգսյանին: Թերևս համարձակությունը չէր բավարարում այդ հանդգնության համար: Ինչպես ասում են՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր