Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հոկ 2018 18:18

Վրացի միլիարդատիրոջ դեմ մահափորձի պատրաստումը. մեղադրյալներից մեկին կալանավորել են

Վրացի միլիարդատիրոջ դեմ մահափորձի պատրաստումը. մեղադրյալներից մեկին կալանավորել են  Թբիլիսի քաղաքային դատարանը քննության ընթացքում վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, հայտնում է «Sputnik Գրուզիան»։
«Հաշվի առնելով այն վտանգը, որ մեղադրյալ Գ.Մ.–ն կարող է թաքնվել, ճնշում գործադրել ականատեսների վրա եւ ոչնչացնել գործի համար կարեւոր տեղեկությունները՝ դատարանը նրա նկատմամբ կիրառել է ազատազրկում»,–ասված է դատարնի հաղորդագրությունում։
Գործարարի դեմ մահապատժի պատրաստման գործով դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՍԱԴ նախկին աշխատակիցների՝ Գեորգի Մերեբաշվիլիի, Ռեւազ Շիուկաշվիլիի եւ Լեւանա Կարդավայի դեմ։
Դատախազությանը հանցագործությունը բացահայտել հաջողվել է 2007 թվականի փետրվարի 4-ին ու 5-ին թվագրվող երկու աուդիոձայնագրությունների շնորհիվ, որոնք իրավապահները հայտնաբերել են 2016 թվականի դեկտեմբերին մեկ այլ հնչեղ քրգործով մեղադրյալի ձերբակալության ժամանակ։ Ձայնագրություններից մեկում Մերեբաշվիլին մյուս մեղադրյալների հետ քննարկում է Պատարկացիշվիլիի եւ նրա մտերիմների հեռախոսների գաղտնալսման հարցը։
Իր մեղքը չի ընդունում նաեւ Շիուկաշվիլին, որը 4 տարվա ազատազրկման է դատապարտված եւ իր պատիժն է կրում քաղաքական գործիչների մասնակցությամբ ինտիմ բնույթի գաղտնի տեսանյութեր պատրաստելու համար։ Բացի այդ, նա անցնում է 2011 թվականի մայիսի 26-ին բողոքի ցույցը դաժանորեն ցրելու գործով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր