Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

24 հոկ 2018 12:19

Պատգամավորը կալանորվելու է և դա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը. Տեսանյութ

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված է»։ Նա նշեց, որ ՀՀ պատության մեջ ամենախոշոր կոռուպցիոն բացահայտումն է լինելու դա։
«Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական փաստաթղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, մենք նախաձեռնությամբ մտնելու ենք այդ պատգամավորին կալանավորելու համար։ Կաշառքի գործ է», - հայտարարեց Փաշինյանը։Փաշինյանն ասաց, որ պաշտոնական փաստաթուղթը ստանալը կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և արդեն մի քանի ամիս է՝ պատասխան չեն կարողանում ստանալ։
 
«Մի քիչ երևի մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ երևի այդ երկրի հետ որոշ հարաբերություններ կան ու ձգձգում են՝ ամեն օր ասելով էսօր-էգուց։ Բայց այդ պատգամավորը կալանորվելու է և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը», - հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր