Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 հոկ 2018 09:46

«Հրապարակ». Ազգային ժողովը երեկ կրկեսի էր նմանվում

«Հրապարակ». Ազգային ժողովը երեկ կրկեսի էր նմանվում«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ կրկես էր հիշեցնում։ Բոլոր այն ուժերը, որոնց, թվում է, ձեռնտու է այս ընտրակարգը, դեմ էին դրան՝ «ՔՊ», ԲՀԿ, իսկ այն ուժը, որը ռեյտինգայինի ոխերիմ հակառակորդն էր՝ ՀՅԴ-ն, տապալեց ԸՕ ընդունումը։
ՀՅԴ 2 պատգամավոր՝ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը, բացակայում էին նիստից․ ԸՕ-ին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, պակասեց 1 ձայն, չնայած Գագիկ Ծառուկյանը Ղրիմից կանչել-բերել էր անգամ իր կուսակից Հրանտ Մադաթյանին, ով կնոջ բուժման համար գտնվում էր Ղրիմում։ Նա Հայաստան էր վերադարձել հաշված ժամեր առաջ՝ հատուկ քվեարկությանը մասնակցելու համար։ Անգամ Վարդան Ղուկասյանը, ով դեմ էր արտահայտվել նոր ԸՕ-ին, Ծառուկյանի հրահանգով հնազանդ ներկայացել էր, եւ խմբակցությունը մեկ մարդու պես կողմ քվեարկեց։ Իշխանական թեւի եւ նրան աջակցող պատգամավորների ընդհանուր թիվը 69 է, սակայն երեկվա նիստին չէին ներկայացել Արայիկ Գրիգորյանը, Հարություն Կարապողոսյանը, Հակոբ Բեգլարյանը եւ այլք:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր