Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

31 հոկ 2018 09:46

«Հրապարակ». Հավաքվեք հրապարակ եւ ոտքով հետ քայլեք Գյումրի.Փաշինյանը հանդիմանել է պաշտոն ակնկալող ՔՊ-ականներին

«Հրապարակ». Հավաքվեք հրապարակ եւ ոտքով հետ քայլեք Գյումրի.Փաշինյանը հանդիմանել է պաշտոն ակնկալող ՔՊ-ականներին«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։
Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են ու պետք է պաշտոն ստանան, ապա հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի»։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո մեծ հավակնություններ ունեցողներին, ասել է՝ կտեսնենք, թե ընտրություններում ով ինչքան ձայն կբերի, ով ինչի է ընդունակ։ Բոլոր «ՔՊ»-ականները հասկացել են, որ պետք է մրցեն ոչ թե մյուս կուսակցությունների, այլ միմյանց հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր