Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

02 նոյ 2018 10:49

«Հրապարակ».Բաբլոյանը երեկ «պատիվ է տվել» Փաշինյանին. Պատերի տակ իրար հայհոյողները «ջան են ասել, ջան լսել»

«Հրապարակ».Բաբլոյանը երեկ «պատիվ է տվել» Փաշինյանին. Պատերի տակ իրար հայհոյողները «ջան են ասել, ջան լսել»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել, որը հատկապես ծանր էին տանում «հավերժ սոված» լրագրողները:

ԱԺ ղեկավարությունը քվեարկությունից հետո «պատիվ էր տալիս» Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով ճաշի: Տոլմայով (դատելով բույրից) և այլ համեղ կերակուրներով ճաշին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, աշխատակազմի ղեկավարը և ՔՊ խմբակցության ղեկավարը:
Ամբիոնից իրար քննադատողներն ու պատերի տակ իրար հայհոյողները երեկ միասին սեղան են նստել, «ջան ասել ու ջան լսել»:
Թեպետ, ասում են, Նիկոլ Փաշինյանը հատուկ ակնածանքով է վերաբերվում Արա Բաբլոյանին, ով այս ընթացքում իրեն շատ օգնեց»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր