Ի՞նչ կապ ունի Գերմանիայում ՀՀ դեսպանը մաֆիայի հետ․ ԱԳՆ-ի արձագանքը
![Ի՞նչ կապ ունի Գերմանիայում ՀՀ դեսպանը մաֆիայի հետ․ ԱԳՆ-ի արձագանքը Ի՞նչ կապ ունի Գերմանիայում ՀՀ դեսպանը մաֆիայի հետ․ ԱԳՆ-ի արձագանքը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1541411157_923135.jpg)
Հետաքրքիր է այն, որ մաֆիայի հետ կապեր ունենալու և «օրենքով գող» լինելու մեջ շոշափվում է Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի անունը։ Բացի դա՝ Սմբատյանը նաև կասկածվում է «փողերի լվացման» և մաքսանենգության մեջ:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը նշված հրապարակման վերաբերյալ զրուցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԳՆ-ն կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ, որպեսզի ճշտի մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը։
«Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալը»,-ասաց Նաղդալյանը և հավելեց, որ ըստ արդյունքների՝ կտրամադրեն հավելյալ տեղեկություններ։
Նշենք, որ Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում դեսպան է նշանակվել 2015 թվականին։