Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

07 նոյ 2018 13:34

Կինը ողջ կյանքում հաշմանդամ կմնա.բժիշկն առողջ երիկամը շփոթել է ուռուցքի հետ ու հեռացրել այն

Կինը ողջ կյանքում հաշմանդամ կմնա.բժիշկն առողջ երիկամը շփոթել է ուռուցքի հետ ու հեռացրել այնԲժիշկը պատահաբար հեռացրել է կնոջ առողջ երիկամը մեջքի վիրահատության ժամանակ: Նա այն շփոթել է չարորակ ուռուցքի հետ:
53-ամյա Մորին Պաչեկոն Ֆլորիդայից վթարի է ենթարկվել, ինչից մի քանի տարի անց պարբերաբար մեջքի ցավեր է ունեցել: Հիվանդանոցում ասել են, որ ողնաշարային խնդիրներ կան, եւ անհրաժեշտ է վիրահատություն անել: Վիրահատությունն արել է վիրաբույժ Ռամոն Վասկեսը, ով վիրահատության ընթացքում կնոջ երիկամներից մեկը շփոթել է չարորակ ուռուցքի հետ: Նա առանց բիոպսիա իրականացնելու՝ անմիջապես հեռացրել է այն:
Ընդ որում, վիրահատությունից առաջ կինը հետազոտություններ էր անցել, որոնց արդյունքները ցույց էին տվել, որ երիկամը մի փոքր դեպի հետ է տեղադրված:
Վիրաբույժը հեռացրել է կնոջ առողջ երիկամը, եւ երբ կինը վիրահատությունից հետո արթնացել է, լուրն իմանալով՝ ուշաթափվել է:
Կինը դատի է տվել հիվանդանոցին եւ 500 հազար դոլար փոխհատուցում ստացել, սակայն ողջ կյանքում հաշմանդամություն կունենա՝ բժշկական կոպիտ սխալի պատճառով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր