Անբարեխիղճ վարկառուն կարող է կրկին վարկ ստանալ. նոր գործիք կօգտագործվի
Ռուսաստանում արդեն 2019 թվականին յուրաքանչյուր վարկառույի շնորհվելու է յուրօրինակ նույնականացում՝ վարկային պատմությունների բյուրոյին առավել ճշգրիտ տեղեկատվության փոխանցման համար:
Նման օրինագիծ է մշակել ֆինանսների նախարարությունը:
Պետդուման այն ընդունել է երկրորդ ընթերցմամբ:
Ենթադրվում է, որ նոր ձևաչափը կբացառի քաղաքացիների վարկային պատմության մեջ տեղի ունեցող «անհամապատասխանությունները», որոնք կարող են ծագել անձնագրի կամ ազգանվան փոփոխությունների ժամանակ:
Այսօր անբարեխիղճ վարկառուն կարող է կրկին վարկ ստանալ փոխված անձնագրային տվյալներով, եթե իր նախկին վարկային պատմությունը բացասական է: Կառավարությունն առաջարկում է միավորել վարկային բոլոր պատմությունները՝ միասնական նույնականացմամբ: