Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

21 նոյ 2022 11:30

Վարկ վերցնելիս ուշադիր եղեք, խուսափելու համար խարդախություններից.Ինչին է պետք ուշադրություն դարձնել

Երբ եկամուտները չեն բավականացնում տնտեսական պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացմանը, ապա անհրաժեշտություն է լինում հայթայթել միջոցներ։ Իսկ միջոցներ կարելի է ստանալ տարբեր պարտքային հարաբերություններ ձևավորելով անհատների կամ, ինչպես առավել ընդունված է, վարկային տարբեր կազմակերպությունների՝ բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատներ հետ։ Այսպիսով, եթե որոշել եք վարկ վերցնել, ապա ստորև ներկայացված խորհուրդներն ընթերցելը կարող է օգտակար լինել։

1․Վարկ տրամադրող կազմակերպություն ընտրելիս վստահ եղեք, որ այն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Երբևէ մի տրվեք ցածր տոկոսով վարկեր առաջարկող կազմակերպությունների անվան տակ հանդես եկող էջերից ստացվող առաջարկներին համաձայնելու գայթակղությանը։ Նրանք ձեր անունից  որևէ այլ վարկատու կազմակերպությունից վարկ կվերցնեն՝ օգտագործելով ձեր կողմից տրված օնլայն վարկի համար անհրաժեշտ տվյալները կամ ձեզ երաշխավոր կդարձնեն, արդյունքում կվերցնեն  միջոցներն ու կանհետանան, իսկ դուք կընկնեք պարտքերի տակ՝ առանց դրա մասին իմանալու։ Առավել հաճախ նման խարդախություններ կատարվում են միջազգային հեղինակավոր բանկերի անունից հանդես գալով՝ ընդամենը բացելով համանուն ֆեյսբուքյան էջ կամ տելեգրամյան ալիք։

2․ Մի շտապեք վարկ վերցնել առաջին պատահած բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից, եթե նույնիսկ ձեզ շտապ գումար է անհրաժեշտ։ Մի տրվեք շտապողականությանը և լավ ուսումնասիրեք այն կազմակերպությունների շրջանակը, որոնք վարկեր են տրամադրում, ուսումնասիրեք վարկային պայմանագրերն ու պայմանները, որևէ երկիմաստ միտք կամ կետ լինելու դեպքում մի ստորագրեք, ուշադրություն դարձրեք անվանական և փաստացի կամ, որ նույնն է, իրական տոկոսադրույքերին։ Դրանք իրարից տարբերվում են։ Առավել կարևոր է ուշադրություն դարձնել փաստացի տոկոսադրույքին։

Լինում են դեպքեր, երբ հաճախորդներին գրավելու համար կազմակերպությունները դիմում են մարքեթինգային հնարքների և գովազդում ներկայացնում անվանական տոկոսադրույքը, իսկ իրական կամ փաստացի տոկոսադրույքի մասին անձը տեղեկանում է բանկում։

3․ Վարկ վերցնելիս վստահ եղեք, որ կարող եք այն մարել, որ ձեր եկամուտները կբավարարեն ամսական մարումներն անելուց հետո նաև ապրելու միջոցներ ունենալու համար։ Եթե դուք ունեք X դրամ ամսական եկամուտ, ապա նպատակահարմար չէ ամսական այդ գումարի կեսի չափով դրամի մարում կատարելը, ավելին, բանկը ևս չի տրամադրի վարկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը կարող է բավարար միջոցներ չունենալ վարկը մարելու համար։ Խորհուրդ է տրվում հաշվարկներ կատարել այնպես, որ հնարավոր մարումները չգերազանցեն եկամտի 20-30%-ը։

4․ Եթե արդեն պատրաստ եք վարկը վերցնելուն, ապա վարկ վերցնելիս ուշադիր եղեք ՝ վարկի մարման գրաֆիկին, եթե առկա է գրավի պահանջ՝ գրավի պայմաններին, վարկի տրամադրման եղանակին (կանխիկ, անկանխիկ), վարկի տրամադրման արժույթին (դրամով, արտարժույթով), տոկոսավճարների հաճախականությանը՝ վարկի ստացման պահին, ամսական կտրվածքով կամ վարկի մարման վերջում, վարկային պայմանագրի պայմանները խախտելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կիառվող պատժամիջոցներին։

Հետևեք նաև ձեր վարկային պատմությանը, որևէ խնդիր նկատելու դեպքում դիմեք ձեր վարկային մասնագետին, քանի որ վարկային պատմությունը պահպանվում է 5 տարի, և, գուցե, այդ ընթացքում հարկ լինի ևս մեկ վարկ վերցնել։ Ուշացումները կամ չկատարված մարումները ձեզ կդարձնեն անհուսալի վարկառու։

5․ Հիշե՛ք՝ վարկ վերցնելիս անհրաժեշտ է նշել այն նպատակը, որի համար օգտագործելու եք վարկային միջոցները։ Գումարը այլ նպատակով օգտագործելը կարող է խնդիրներ առաջացնելձեր և  վարկ տրամադրող կազմակերպության միջև։

6․ Եթե դուք ամեն դեպքում հետևել եք վերը նշված բոլոր խորհուրդներին, բայց խնդիր է առաջացել, օրինակ պայմանագրում առկա այնպիսի կետի հետ, որը տարակուսելի է, ապա կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին և ստանալ խորհրդատվություն։

Անկախ ամեն ինչից՝ վարկը պարտավորություն է, որը դուք վճարելու եք տոկոսներով, այսինքն՝ փողի ապագա արժեքից (նույն ժամանակահատվածով, նույն գումարը ավանդի տեսքով ներդրում կատարելու արդյունքում ստացված գումար) ավելի թանկ, բայց ոչ ավել, քան տարեկան 24 տոկոս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր