Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 նոյ 2018 15:14

Հերիք է հեքիաթներով կերակրեք հանրությանը.Հովիկ Աբրահամյանի անձին ցանկանում են անպայման ինչ-որ բան «կպցնել»

Հերիք է հեքիաթներով կերակրեք հանրությանը.Հովիկ Աբրահամյանի անձին ցանկանում են անպայման ինչ-որ բան «կպցնել»ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ՀՀ նոր իշխանություններն ընտրովի արդարադատություն են իրականացնում: «Երբ ծանոթանում եմ, թե ինչեր են գրում Հովիկ Աբրահամյանի մասին, հասկանում եմ, որ նրա անձի հանդեպ պատվեր է իջեցված՝ կյանքի գնով էլ լինի, նա պետք է նստի»,- մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առնչվող վերջին բացահայտմանը, ասաց Գուրգեն Եղիազարյանը: «Ես Հովիկ Աբրահամյանին երեսուն տարուց ավելի՝ ճանաչում եմ: Նա դեռ կոմունիստների ժամանակ էր հարուստ մարդ: Նրա հարստությունն այսօր քննարկման ենթակա չէ: Ես մարդ գիտեմ, որն այսօր մուլտիմիլիարդեր է, մինչդեռ իննսունականներին պատռված կոշիկներով էր: Իսկ Հովիկ Աբրահամյանն այն գլխից էր հարուստ»,-վստահեցրեց Գուրգեն Եղիազարյանը: Նա հիշեցրեց՝ դեռ ամիսներ առաջ է ասել, որ Աբրահամյանին ենթադրաբար պատկանող տարածքից գտնված զենքերը Մարտի մեկի հետ կապ չունեն. «Ասում էին, թե նրա տարածքից զենքեր են հանել, բայց դա սուտ էր, նա ուղիղ կապ չունի այդ տարածքի հետ: Քննությանը կարելի է հարց տալ՝ կարո՞ղ է իրենք են բերել-դրել այդ զենքերն այդտեղ»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Հովիկ Աբրահամյանի անձին ցանկանում են անպայման ինչ-որ բան «կպցնել», մինչդեռ նոր իշխանությունների նման փորձերը, Եղիազարյանի խոսքով, ճղճիմ են. «Թնդանոթով ճնճղուկների վրա կրակելու փոխարեն պարզեք, թե որտեղ է ՀՀ յոթ միլիարդ դոլարը, որը հիմա արտաքին պարտքի տեսքով է ներկայացվում: Հերիք է հեքիաթներով կերակրեք հանրությանը եւ շներին բաց թողնեք նրանց վրա, ովքեր բարձրաձայնում են ձեր թերացումների մասին»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր