Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև          Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները       Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»    

10 նոյ 2018 11:48

Որքան զինծառայող է զոհվել 2018-ին հակառակորդի կողմից,ոչ կանոնադրական հարաբերություններից, տեխնիկական և այլ պատճառներով

Որքան զինծառայող է զոհվել 2018-ին հակառակորդի կողմից,ոչ կանոնադրական հարաբերություններից, տեխնիկական և այլ պատճառներով2018 թվականի ընթացքում՝հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են ՀՀ և Արցախի տարածքներում տարբեր պատճառներով:

Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 27-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից:
Այս տարվա ընթացքում զոհված 34 զինծառայողից 26–ը եղել են ժամկետային զինծառայողներ:

Ստորև ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները և նրանց մահվան պատճառը՝ ըստ համապատասխան գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների։

Մհեր Զիրոյան-Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում
Պարգև Սարիբեկյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վաչե Չիլինգարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Հարություն Խաչատրյան-Արցախ, չպարզված հանգամանքներում
Հովսեփ Գրիգորյան-Արցախ,ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
Հայկ Քալանթարյան-Արցախ, հակառակորդի կրակոցից
Հայկ Հակոբյան-Արցախ, հիվանդության հետևանքով
Ստեփան Ստեփանյան-ՀՀ, հիվանդության հետևանքով
Գրիգոր Եղոյան-Արցախ, հակառակորդի կրակոցից
Էդգար Երեմյան-Արցախ, ավտովթարից
Արմեն Հարությունյան-Արցախ, ծառի տապալման հետևանքով
Նարեկ Հարությունյան-Արցախ, հակառակորդի կրակոցից
Ալեք Կարապետյան-Արցախ,ծառայակցի կողմից արձակված կրակոցից
Ռուսլան Մանուկյան-Արցախ, ականի պայթյունից
Արթուր Գասպարյան-ՀՀ, ինքնասպանության հասցնելը
Լևոն Թորոսյան-ՀՀ, ծառայակցի կրակոցից
Համլետ Գրիգորյան-Արցախ, ինքնասպանության հասցնել
Մարտին Խաչատրյան-ՀՀ, չպարզված հանգամանքներում
Հմայակ Հակոբյան-ՀՀ, ինքնասպանության հասցնելը
Սուրեն Այվազյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վահագն Էլոյան-Արցախ, հակառակորդի կրակոցից
Արմեն Աթանեսյան-Արցախ, հիվանդության հետևանքով
Ժորա Պետրոսյան-ՀՀ, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով
Արմեն Հովակիմյան-Արցախ, ջրահեղձ լինելու հետևանքով
Վազգեն Խաչատրյան-Արցախ, ավտովթարի հետևանքով
Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, հակառակորդի կրակոցից
Արցախ Հովսեփյան-Արցախ, հակառակորդի կրակոցից
Աղասի Մկրտչյան-Արցախ, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանքով
Գևորգ Հարոյան-Արցախ, ինքնասպանության հասցնելը
Արիստակես Ազատյան-Արցախ, իրեն պատճառած հրազենային վիրավորումից
Հայրապետ Նաիրյան- ՀՀ, ավտովթարի հետևանքով
Հրանտ Գասպարյան- ՀՀ, ավտովթարի հետևանքով
Էդգար Հունանյան-ՀՀ, ավտովթարի հետևանքով
Դավիթ Մելքոնյան- ՀՀ, ավտովթարի հետևանքով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր