Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

02 հուն 2019 12:35

2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով:

Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:

Մհեր Զիրոյան-Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում
Պարգև Սարիբեկյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վաչե Չիլինգարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Հարություն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ
Հովսեփ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք
Հայկ Քալանթարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Հայկ Հակոբյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք
Ստեփան Ստեփանյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք
Գրիգոր Եղոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Էդգար Երեմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Արմեն Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք
Նարեկ Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Ալեք Կարապետյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց
Ռուսլան Մանուկյան-Արցախ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն
Արթուր Գասպարյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Լևոն Թորոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց
Համլետ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Մարտին Խաչատրյան-ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ
Հմայակ Հակոբյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Սուրեն Այվազյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վահագն Էլոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Արմեն Աթանեսյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք
Ժորա Պետրոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք
Արմեն Հովակիմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք
Վազգեն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Արցախ Հովսեփյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Աղասի Մկրտչյան-Արցախ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք
Գևորգ Հարոյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը
Արիստակես Ազատյան-Արցախ, մահվան պատճառը՝ իրեն պատճառած հրազենային վիրավորում
Հայրապետ Նաիրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Հրանտ Գասպարյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Էդգար Հունանյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Դավիթ Մելքոնյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար
Ա.Հ.–ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը (անունը չի հրապարակվել)
Գոռ Սարգսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հրազենային վնասվածք
Արմեն Բաբայան-ՀՀ, 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ, մահվան պատճառը՝ ավիապատահար
Մովսես Մանուկյան-ՀՀ, 3-րդ կարգի օդաչու, մայոր, մահվան պատճառը՝ ավիապատահար
Հայկ Քարամյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր