ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով          Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում       Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի    

10 նոյ 2018 14:12

Նիկոլ Փաշինյանը սրտի հետ խնդիրնե՞ր ունի. նա բուժզննում է անցել «Նաիրի» բ/կ-ում

Նիկոլ Փաշինյանը սրտի հետ խնդիրնե՞ր ունի. նա բուժզննում է անցել «Նաիրի» բ/կ-ումՕրերս վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում: 
NEWSPRESS.am-ի՝ բժշկական կենտրոնի աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանի այցը բուժկենտրոն կապված է եղել սրտի աշխատանքի հետ: Պարզվել է, որ վարչապետի ժ/պ-ի սիրտն անկանոն է աշխատում:

Փաշինյանը բուժկենտրոն է այցելել տիկնոջ հետ:
«Նաիրի» բժշկական կենտրոնից էլ փորձեցինք պարզել, թե արդյոք լո՞ւրջ են Փաշինյանի սրտի հետ կապված խնդիրները: ԲԿ-ից, ըստ էության, չհերքեցին բուժզննում անցնելու մասին տեղեկությունը, սակայն մանրամասներ չհաղորդեցին. «Մենք չենք կարող պատասխանել, մենք իրավասու չենք պատասխանել»,- ասացին ընդունարանից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր