«Փաստ».«Խառն եմ, ապե,էսա ընտրություններն անցնեն, նոր...». ընտրությունները մատուցվում են որպես փրկության դուռ

Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են: Մի մասն ունի կոնկրետ ակնկալիքներ արդյունքներից՝ պաշտոնի կամ այլ «բարիքների» տեսքով: Մյուս մասը ունի ընտրական պրոցեսներում ձայներ մոբիլիզացնելու փորձառություն և սպասում է, թե ինչպես է իր արհեստի պտուղները քաղելու այս անգամ: Բայց ամենամեծ շերտը հասարակությունն է ընդհանրապես, որի սպասումները ընտրություններից ավելին են քան բնականը:
Հենց այդ պատճառով է, որ շատերն ինչ–որ բան պայմանավորվելիս հղում են անում ընտրություններին՝ «խառն եմ, ապե», «էսա ընտրություններն անցնեն, նոր...», «մի հատ տենանք՝ էս ընտրություններին ինչ ա լինում» և նման կարգի այլ ձևակերպումներով:
Խնդիրն այն է, որ հասարակության շարքեր են ներարկվում ահռելի սպասելիքներ, ընտրությունները մատուցվում են որպես փրկության դուռ: Հասարակությունն էլ, ըստ այդմ, ամեն հերթական ընտրության վերաբերում է որպես առանձնահատուկ երևույթի, որպես դրախտի կամ դժոխքի: Հասարակության չափազանցված սպասելիքները կառուցողական հուն տեղափոխելու միակ տարբերակը հստակ ծրագրային պայքարն է, երբ ինչ կլինի հետո հարցի պատասխանն ի սկզբանե պարզ է, և այդ հարցի պատասխանն ունենալով է քաղաքացին մտնում քվեախցիկ, ոչ թե ենթադրություններով ու իռացիոնալ ակնկալիքներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում