Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

23 նոյ 2018 12:23

Ոչ ոք չի կարող տիրապետել հռետորական արվեստի նրբություններին,նա միայնակ կանցկացնի քարոզարշավը

Ոչ ոք չի կարող տիրապետել հռետորական արվեստի նրբություններին,նա միայնակ կանցկացնի քարոզարշավը
Հայաստանում նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես կարելի է համարել բացված։
Այդ մասին վկայում են ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` մարզեր կատարած աշխատանքային այցերը և նրա ելույթների բովանդակությունը, այնպես էլ ընդդիմադիրների ակտիվ քննադատությունը` ի դեմս Հանրապետական կուսակցության անդամների։ Քաղաքական առճակատման աստիճանն օրեցօր աճում է, թեև հասկանալի է, որ ուժերն անհավասար են։

Նոյեմբերի 19–ին Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ, երկու օր անց` Արագածոտն։ Նրա բոլոր ելույթներում կարմիր թելի նման անցել է գալիք ընտրությունների թեման։ «Գաղափարական» բաղադրիչն ակնհայտորեն գերիշխել է առօրյա այն խնդիրների քննարկման նկատմամբ, որոնց հետ բախվում են մարզերի բնակիչները։ Դա առիթ է տվել ՀՀԿ առանձին ներկայացուցիչների խոսել այն մասին, որ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը և օգտագործում է իր կարգավիճակը այդ արշավը վարելու համար։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով` ՀՀԿ–ի հայտարարություններում ճշմարտության բաժին կա այն մասին, որ Փաշինյանն օգտագործում է իր դիրքը քարոզարշավի համար։ Բայց պետք է հասկանալ, որ նման փորձ եղել է անցած տարիների ընտրությունների ժամանակ։
Բավական է հիշել ՀՀԿ քարոզարշավն անցած խորհրդարանական ընտրություններում։
«Իշխող կուսակցության ներկայացուցիչը միշտ ապրիորի որոշակի առավելություններ ունի մնացած ուժերի նկատմամբ, դա բնորոշ է գրեթե բոլոր երկրներին։ Մեկ այլ հարց է, որ մյուս պետություններում դա չի հանգեցրել այնպիսի հետևանքների, ինչպիսիք եղել են Հայաստանում», – ասաց նա Sputnik Արմենիային։
Միաժամանակ նա նշեց, որ Փաշինյանը գրեթե միայնակ իր վրա է վերցրել նախընտրական քարոզարշավի հիմնական բեռը, ինչը սպասելի էր։ Փաշինյանի վարկանիշը բարձր է մնում, ակնհայտ է, որ դեկտեմբերի 9–ի  ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկողներն առաջին հերթին ձայն կտան Փաշինյանին։
«Հենց Փաշինյանին են լիազորել փոփոխություններ իրականացնել երկրում, և բոլոր դրական բաները կենտրոնացված են Փաշինյանի կերպարում։ Ոչ ոք չէր կարող այդպես վարպետորեն վարել քարոզարշավը, տիրապետել հռետորական արվեստի բոլոր նրբություններին։ Վարչապետի պաշտոնակատարի թիմին մեծ «հունձ» է պետք ընտրություններում, և այդ նպատակին հասնելու համար որոշել են գործարկել հիմնական ռեսուրսը` ի դեմս Փաշինյանի անձնական վարկանիշի», – ասաց փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր