Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

28 նոյ 2018 15:15

«27 րոպե, և ոչինչ չի մնա այդ ուկրաինական բանակից». Ժիրինովսկին սպառնացել է ոչնչացնել Ուկրաինայի ԶՈւ-ն կես ժամում

«27 րոպե, և ոչինչ չի մնա այդ ուկրաինական բանակից». Ժիրինովսկին սպառնացել է ոչնչացնել Ուկրաինայի ԶՈւ-ն կես ժամում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սպառնացել է ոչնչացնել ուկրաինական բանակը 27 րոպեում:

Ինչպես նկատում է «Обозреватель» պարբերականը, այս տարվա սեպտեմբերի սկզբին Ժիրինովսկին հայտարարել էր, որ դրա համար Ռուսաստանին բավական է 5 րոպեն:

«Հիտլերը ստեղծեց «Գալիչինա» դիվիզիան: Որքա՞ն այն պատերազմեց, երբ բախվեց խորհրդային բանակի հետ: 27 րոպե: Վե՛րջ: Իսկ (Ուկրաինայի ՆԳ նախարար) Ավակովն ու մյուս նախարարները (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոյի հարցին, թե երբ կավարտվի պատերազմը, ասում են՝ «Երեք օր»: Ի՞նչ երեք օր: 27 րոպե, և ոչինչ չի մնա այդ ուկրաինական բանակից»,- ասել է Ժիրինովսկին:

Բացի այդ՝ ռուս քաղաքական գործիչը նկատել է, որ ռազմական դրություն սահմանելով՝ Ուկրաինան փաստացի պատերազմով է սպառնում ՌԴ-ին:

«Փաստացի սա ներքին մոբիլիզացիայի սկիզբ է: Երբ ռուս ցարը մոբիլիզացիա հայտարարեց, գերմանացի կայսրն ասաց՝ «Չեղարկե՛ք մոբիլիզացիան»: Չչեղարկեցին, նա պատերազմ հայտարարեց: Ահա և մենք հիմա պետք է պահանջենք չեղարկել մոբիլիզացիան Ուկրաինայում, որովհետև մենք կոչնչացնենք ուկրաինական ԶՈւ-ն», - հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:

Միջադեպից մեկ օր անց Ուկրաինայում 30 օրով սահմանվել է ռազմական դրություն:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր