Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 նոյ 2018 12:29

Տեսանյութ.Առաջիկա օրերին կրկին նոր բացահայտումներ կունենանք

Տեսանյութ.Առաջիկա օրերին կրկին նոր բացահայտումներ կունենանքԱյսօր քարոզարշավի 5-րդ օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հանդիպումները քաղաքացիների հետ սկսեց Հրազդան քաղաքից:

Այստեղ Փաշինյանը, դիմելով հավաքվածներին, իր խոսքում նշեց. «Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլևս երբեք Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում իրեն օտարված չի զգալու, Հայաստանի քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու, մենք Հայաստանը ծաղկեցնելու ենք և դարձնելու ենք հզոր և երջանիկ երկիր»:

Վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի սկզբում նաև անդրադարձավ բոլոր այն քայլերին, որոնք արվել են իրենց կառավարման 6-7 ամիսների ընթացքում. «Այսօր խոսվում է այն մասին, թե ի՛նչ է տեղի ունեցել երկրում, ի՛նչ է փոխվել այս վեց ամիսների ընթացքում: Համապատասխանաբար 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալապես անապահովների խմբերի համար որոշակի չափաքանակներով: Ի հեճուկս կառավարությունում նախկինում կնքած պայմանագրերի՝ խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, բայց այս տարի դեկտեմբերին պետք է թանկանար, և մինչև 2024 թվականը չի թանկանալու»:
Փաշինյանը նաև արձանագրեց. «209 հազար մարդու աշխատավարձ բարձրացվել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականին: 85 հազար մարդու թոշակ և նպաստ կավելանան հունվարի մեկից: «Բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկերի տոկոսներն իջել են աննախադեպ: 38 հազարով ավելացել են գրանցված աշխատողները, այսինքն՝ այդքան աշխատող ստվերից տեղափոխվել է լեգալ դաշտ: Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը լուծվել է: Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, այսօր չի կարող լինել էնպիսի դեպք, որ որևէ քննչական մարմին ասի՝ կառավարությունն արգելանք է դնում, չի թողնում, որ քրեական գործ բացահայտվի, չի լինելու տենց բան, և առաջիկա օրերին էլի նոր բացահայտումներ կունենանք»:


«Իմ քայլը» դաշինքի առաջնորդի խոսքով՝ Հայաստանի ուղևորահոսքը՝ տրանսպորտով գնացող-եկողների, 12,2 տոկոսով աճել է. «Ուզում եմ արձանագրել, որ էդ վեց ամսվա ընթացքում բոլոր խնդիրները, որոնք մեր կառավարության առաջ դրված են եղել, բոլոր խնդիրներն առանց բացառության լուծվել են: Մենք, ըստ էության, երբ հեղափոխություն ենք արել, մենք ձեզ խոստացել ենք, որ Սերժ Սարգսյանը կհեռանա, եթե դուք ուզեք: Մենք հեռացրել ենք և արդյունքում ասել ենք՝ մենք իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին և մենք հասել ենք արտահերթ ընտրություններին նաև ձեր օգնությամբ, և այսօր իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ: Հիմա այսօր եկել ենք ձեր առաջ խնդրելու, որ մեր դատն անեք, մենք հանձնված ենք ժողովրդի դատին, ժողովուրդը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, որ մենք կառավարենք երկիրն իր անունից: Մեր ամենակարևոր խոստումը՝ որ պահին ընտրություններում դուք կորոշեք, որ մենք չպետք է լինենք կառավարություն, մենք երբեք ձեր մի քվեն չենք կեղծելու մեր իշխանությունը պահելու համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր