ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 նոյ 2018 14:29

Այնպիսի պատերազմ կարող է սկսվել, որ ավելի վատ կլինի, 100, 150 անգամ ավելի վատ

Այնպիսի պատերազմ կարող է սկսվել, որ ավելի վատ կլինի, 100, 150 անգամ ավելի վատ«Պետք է ամրապնդենք հայ-ռուսական գործընկերությունը՝ թույլ չտալով կրակ, հրդեհ Հարավային Կովկասում»,- ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրներին:

Հեղինակավոր ռազմական գործիչն ասաց, որ իսկապես ԱՄՆ-ը իր բոլոր միջոցներով և հնարավորություններով ռազմական գործողությունների այս թատերաբեմում ցանկանում է «պառակտում մտցնել» բոլոր այն հանրապետությունների, երկրների միջև, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հետ միության մեջ և «դավաճանաբար հեռացել են Ռուսաստանից», ու նրանց միջոցով ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությանը բոլոր ուղղություններով` Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում:

Նրա որակմամբ, Հարավային Կովկասը յուրահատուկ տարածաշրջան է, ռազմաքաղաքական իրավիճակի տեսանկյունից զարհուրելի տարածաշրջան է: «Հենց այդ պատճառով կցանկանայի շեշտել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարները շատ նուրբ քաղաքականություն վարեն, ի դեպ, շատ լուրջ, անկեղծ: Ուշադրություն դարձրեք, Վրաստանը-Թուրքիան-Ադրբեջանը ստեղծել են իրենց միությունը, Ռուսաստանը- Ադրբեջանը-Թուրքիան-Իրանը` իրենց, իսկ Հայաստանն այդ միությունների մեջ մնացել է բավականին վտանգավոր իրավիճակում: Միևնույն ժամանակ Թուրքիան Վրաստանի միջոցով Հայաստանի շուրջ երկաթուղի է կառուցում և հավելյալ արգելափակում է ստեղծում այս երկրի համար»,- նկատեց Նորատ Տեր-Գրիգորյանցը` շարունակելով, որ ստացվում է վտանգավոր իրավիճակ ռազմական գործողությունների հարավային թատերաբեմում:

Ռուսաստանաբնակ Տեր-Գրիգորյանցը հռետորական հարցով դիմեց ակումբի ներկայացուցիչներին՝ ասելով, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներկայումս Ադրբեջանը, որը Հայաստանին թշնամի է համարում, Թուրքիայի հետ անելով ամեն հնարավորը Հայաստանին մեկուսացնելու համար, պնդելով, որ Երևանն իրենն է, հանկարծ ստանում է սպառազինություն մեծ քանակությամբ՝ ՀԱՊԿ-ում իր գործընկեր երկրի կողմից:
Նրա խոսքով, դա ատելություն է հարուցում, քանի որ այդ սպառազինությամբ ոչնչացնում են: «Ու այստեղ այնպիսի պատերազմ կարող է սկսվել, որ ավելի վատ կլինի, 100, 150 անգամ ավելի վատ»,- ասաց նա:
Նաև հավելեց. «Կա մեկը, որ «Սասնա ծռերից» է, ասում է՝ հեռացրեք բազան, Ռուսաստանը և այլն, ում քաղաքականությունն է նա իրականացնում: Թուրքիայի, ԱՄՆ-ի: Ինչո՞ւ է նա դրանով զբաղվում, որպեսզի թուլացնի այդ ուղղությունը, բայց Հայաստանն ավելի թույլ է, քան Թուրքիան և Ադրբեջանը, դա հայտնի է»: Ուրեմն, ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի հետ որպես մեկ բռունցք պետք է լինի: Ավելին, Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ Ռուսաստանն իր իսկ անվտանգության համար պետք է ամրապնդի Հայաստանին:
«Պետք է ամրապնդենք մեր գործընկերությունը՝ թույլ չտալով կրակ, հրդեհ Հարավային Կովկասում: Առաջարկում եմ ` պետք է լուրջ ուշադրությամբ դիտարկենք այն գործընկերությունը, այն հարգանքը, միությունը, որը կա, անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության, այդ միությունը, պայմանագիրը պետք է գոյություն ունենա ընդմիշտ, միությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակում»,- ասաց գեներալ Տեր-Գրիգորյանցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր