Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 դեկ 2018 11:52

Ունենք ապացույցներ, որ Ռուսաստանը հաշվի է առնում «Սասնա ծռերի» գոյության փաստը

Ունենք ապացույցներ, որ  Ռուսաստանը հաշվի է առնում «Սասնա ծռերի» գոյության փաստըՌուսաստանում հայերի ու վրացիների միջեւ հարյուր անգամ տարբերություն կա, ռուսները վրացիներին հարգում են, քանի որ վրացիները կող ունեն, ասում են մենք ուրիշ ուղղությամբ ենք գնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ծովագյուղում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական քարոզարշավին հայտարարեց պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը։
«Հիմա Հայաստանում եկել է ուժ՝ «Սասնա ծռերը», որոնք ուզում են Ռուսաաստանի հետ աշխատել, բայց հպարտ, հստակ պահելով, բանակցելով, քննարկելով, ու Ռուսաստանը կհարգի»,-նշեց նա։

Ստեփան Գրիգորյանը շեշտեց՝ դեռ չեն անցել ԱԺ, բայց «Սասնա ծռերի» գոյության հետ հաշվի են նստում․ «Մենք ունենք ապացույցներ, որ  Ռուսաստանը հաշվի է առնում «Սասնա ծռերի» գոյության փաստը։ Էդ ինչի՞ դեկտեմբերի 6-ը Պուտինն ասեց՝ եկեք տեղափոխենք, քանի որ ՀԱՊԿ նիստում պետք է մերժեին Հայաստանի ուզածը, էդ մեծ գաղտնիք չէ։ Պուտինը մտածեց՝ եթե մերժեմ, Նիկոլ Փաշինյանի դիրքերը կվատանա, բայց Նիկոլ Փաշինյանը մեզ համար ավելի լավն է, քան «Սասնա ծռերը», իրենց դիրքորոշումն ավելի կոշտ է։ Տեսա՞ք՝ ոնց աշխատեց մեր քաղաքականությունը, չհասցրինք ԱԺ-ում ընտրվել, արդեն աշխատեց»։
Նա հավելեց նաեւ՝ Նիկոլ Փաշինյանին հարգում են, ինչ-որ հարցերում համաձայն չեն, բայց գալիս են հսկելու նախարարներին, որ նրանք հասկանան, որ իրենք ժողովրդի ծառաներն են․ «Հարգում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ հարցերում համաձայն չենք, բայց հարգում ենք ժողովրդի ձայնը, գալիս ենք, որ նախարարները, մարզպետները ձգվեն, սթափ աշխատեն»։
Ստեփան Գրիգորյանը ելույթը եզրափակեց՝ նշելով՝ եթե կարիք լինի հայրենիքի պաշտպանության համար, տղերքը նորից կգնան եւ կկռվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր