Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

04 դեկ 2018 18:00

Ինչու է հետաձգվել ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին, հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, որն ընտրությունների է պատրաստվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Tacc-ը:
«Մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը հաշվի առնելով, որը վկայակոչել էր դեկտեմբերի 9-ին ընտրություններով ավարտվող նախընտրական արշավը, որոշեցինք ՀԱՊԿ նիստը [գագաթնաժողովը] չանցկացնել [դեկտեմբերի 6-ին]»,- նշել է նա:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այսպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Խոսելով նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին՝ նա նշել է, որ «մի քանի տարբերակներ կան»:
Ուշակովը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հազիվ թե կայանա ՀԱՊԿ նոր գագաթնաժողով:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս անդրադարձել էր այդ թեմային՝ նշելով, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը. «ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր