2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ          Տեսանյութ․Ովքեր ստեր տարածեցին, նրանց դեմ հայցադիմում է ներկայացվելու իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգմանը       Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, աշխատակիցները Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն    

20 մայիս 2026 13:00

Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, աշխատակիցները Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն

Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, աշխատակիցները Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի որևէ հրահանգ կատարելու կարիք չունենԻնչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է: 

Այս մասին Շնողում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«ՀՀ Կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ Դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում, շատ արագ, ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանում ենք նշանակելու կառավարիչ:

Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է, ուրեմն՝ հետևեք Հայաստանի Կառավարության հրահանգներին: Արարատ ցեմենտի գործարանը շատ շուտով, դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին»,-նշել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր