Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

09 դեկ 2018 16:30

Քվեարկելուց հետո մարդիկ մոտենում են ԲՀԿ-ական գյուղապետին ու նրա որդուն

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրվածընտրախախտումները
2018թ. դեկտեմբերի 9-ին  ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝  Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում:
Գյումրի
31/34 08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է Բարգավաճ Հայաստանի դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողականխորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը պահանջել է հանձնաժողովի նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ:
Մասիս
11/15 «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել:
11:41 13:30
Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ, 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի մարզի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց:
«Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:
 11/15 12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև:
Սիսիան
34/20 10:45- սահմաններում «Իրավական մշակույթի զարգացմանինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա և գրանցված են եղել  2 դիտորդ: Ժամը 10:47-ին երկուսն էլ դուրս են եկել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը առաջարկել է խախտումը արձանագրել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։
34/35 14։17 Տեղամաս մտան «Իրավական մշակույթի զարգացմանինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել, (գրանցվեցմիայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։
Ճամբարակ
20\33 08:30 – Ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գրանցում է ընտրողների անձնագրային տվայլները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձանժողովի նախագահը զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից ասել են, որ խախտում չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր