Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

11 դեկ 2018 20:50

Եմենում յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում երեխա է մահանում

Եմենում յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում ավիահարվածներից, հիվանդություններից կամ սննդի անբավարարությունից երեխա է մահանում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) զեկույցում։
Մասնավորապես, հիմնադրամը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ 2015թ․ մարտից օդից հարվածների հետեւանքով Եմենում զոհվել կամ ծանր վիրավորվել է ավելի քան 6700 երեխա եւ դեռահաս՝ տեղեկացնում է DW-ն։
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ երկրում հումանիտար օգնության կարիք ունեցող բնակիչների թիվն ավելի քան 22 մլն է, որի կեսը երերխաներ են։
Կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով բաժնի ղեկավար Գիրտ Կապելերեն նշել է, որ «ամեն երեկո Եմենում 7 մլն երեխա քաղցած է պառկում քնելու»։ Ընդ որում, սննդի անբավարարությունից տառապող 400 000 երեխայի կյանքին վտանգ է սպառնում, նրանք ամեն վայրկյան կարող են մահանալ։
2018թ․ ՅՈւՆԻՍԵՖ-ին հաջողվել է բուժական սնունդ տրամադրել եմենցի ավելի քան 230 հազար քաղցած երեխաների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր