Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

13 դեկ 2018 13:20

Հայ եմ, ասացի, օ~, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ. Թրամփ


Հայ եմ, ասացի, օ~, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ. Թրամփ«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ~, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ»,- «Ամերիկայի ձայն»-ին պատմել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:
Կայքի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգներն ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին:
«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում և կրոնական կազմակերպությունների միջոցով»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը, մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել:
«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական և բարոյական օգնություն տրամադրի նրանց»,- Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում և Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև:
«Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում»,- ասել է արքեպիսկոպոսն՝ ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված. «Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի և աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, և բարեկամներդ են»:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր