Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

14 դեկ 2018 15:30

Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից

Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՓաշինյանիցԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավիճակին, ասել է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցում  «շիլաշփոթ» է ստեղծել:
Ինչպես նշում է sputnik.by-ն, միևնույն ժամանակ Լուկաշենկոն խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:
«Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքով, երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) քաղաքական դրդապատճառներով  կալանավորել:
«Ես նրան ասացի, որ չեմ աջակցում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին»,-նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև պատմել է, թե Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում ինչ են քննարկել ԵԱՏՄ պետությունների ղեկավարները:
Լուկաշենկոյի խոսքով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր