Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 դեկ 2018 21:10

4 մթերք, որոնք պարբերական օգտագործումը կօգնի ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասը կյանքի ընթացքում բախվում է այս խնդրին: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ շատերն են կարծում, թե ցելյուլիտի առաջացումը կապված է տարիքի և ավելորդ քաշի հետ, սակայն դրա առաջացման հիմնական պատճառներից մեկը տոքսինների կուտակումն է: Դրանք բացասաբար են անդրադառնում մաշկի առաձգականության վրա, վատացնում արյան շրջանառությունը:

Եթե ցելյուլիտն արդեն առաջացել է, հարկավոր է շտկել սննդակարգը: Այս մթերքը կօգնի լավացնել արյան շրջանառությունը, ինչպես նաև ազատվել մաշկի տակ կուտակված ճարպից:

Միրգ և բանջարեղեն: Մրգերն ու բանջարեղենը ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոցներից են. դրանք մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք կարող են լավացնել առողջական վիճակը, օրգանիզմը մաքրել տոքսիններից:

Վիտամին C-ով հարուստ մթերք: Վիտամին C-ն նպաստում է կոլագենի արտադրմանը, լավացնում մաշկի վիճակը:
Միզամուղներ: Միզամուղ ազդեցություն ունեցող մթերքն օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ: Դրանք նպաստում են օրգանիզմից հեղուկի և տոքսինների դուրսբերմանը: Վարունգը, ծնեբեկը, նեխուրը կարող են իսկապես օգտակար լինել:
Բջջանյութով հարուստ մթերք: Սրանք լավացնում են նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմից արգասիքների դուրսբերմանը:

Մթերք, որից հարկավոր է խուսափել
Մեծ քանակով ճարպ պարունակող մթերք: Անառողջ ճարպերը փոխարինեք առողջով՝ ձուկ ավոկադո, ընդեղեն և այլն:
Կոֆեին: Խուսափեք սուրճի և կոֆեին պարունակող այլ ըմպելիքի չարահաշումից: Օրվա ընթացքում 2 բաժակից ավելի սուրճ խորհուրդ չի տրվում օգտագործել:

Ալկոհոլային խմիչք: Խուսափեք ծխախոտի և ալկոհոլային խմիչքի օգտագործումից, քանի որ դրանք տոքսինների կուտակման պատճառ են դառնում: Բացի այդ՝ ալկոհոլային խմիչքը մեծ քանակով շաքար է պարունակում, ինչը բացասաբար է անդրադառնում կոլագենի արտադրության վրա, կնճիռների առաջացման պատճառ դառնում:

Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին: Դա կօգնի ազատվել ավելորդ քաշից և լավացնել արյան շրջանառությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր