«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

19 դեկ 2018 18:17

Կարևոր տարբերություն կա գյումրեցի կնոջ սպանության և Պերմյակովի դեպքի միջև. Փաշինյան

Կարևոր տարբերություն կա գյումրեցի կնոջ սպանության և Պերմյակովի դեպքի միջև. ՓաշինյանՇատ կարևոր տարբերություն կա գյումրեցի կնոջ սպանության և Պերմյակովի դեպքի միջև: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից գյումրեից կնոջ ծեռծելով սպանելու գործին:
Նրա խոսքով, Պերմյակովի դեպքում, անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված. «Մինչև հիմա էլ հարազատները կասկած են հայտնել, թե գործը քննվել է ամբողջությամբ: Նրա որտեղ պահելու հանգամանքը այս համատեքստում ստանում էր որոշակի կարևորություն: Այս պարագայում նման խնդիր չունենք: Մեր խնդիր ո՞րն է, որ որևէ գործ ամբողջությամբ քննվի, բացահայտվի՞, թե՞ զինվորը այս քրեակատարողական հիմնարկում է պահվում, թե այն:
Կա իրավակարգավորում և եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունը պարզաբանում է տալու: Խնդիրն այն է, որ զինծառայողը հայ իրավապահների կողմից չի ձերբակալվել: Եթե մեր իրավապահների կողմից ձերբակալվեր, ուրիշ խնդիր: Նա չի ձերբակալվել ռազմաբազայի տարածքից դուրս»,-հայտարարեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր