Մարտի 29-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ Hype Fighting մրցաշարում       Սպասվում են տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին    

22 դեկ 2018 20:05

Վարչությունը կոչ է արել հրաժարվել փոքրիկների համար նախատեսված մահվան վզնոցներից

Վարչությունը կոչ է արել հրաժարվել փոքրիկների համար նախատեսված մահվան վզնոցներիցԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկման վարչությունը ծնողներին զգուշացրել է «կրծելու» համար նախատեսված մանկական վզնոցների վտանգավորության մասին, որոնք նախատեսված են փոքրիկների ատամների դուրս գալը հեշտացնելու համար՝ գրում է The Sun-ը։
Վարչության տվյալներով՝ այդ իրը սովորաբոր հագցնում են երեխային վզին՝ դրանով իսկ վտանգելով նրա կյանքը։ Վտանգների թվում են բերանի վնասվածքը, վարակը և խեղդամահ լինելը։ Կազմակերպությունը մասնավորապես հայտարարել է, որ նման վզնոցից խեղդվել է 18-ամյա մի երեխա։
Մասնագետները խորհուրդ են տվել օգտագործել ավանդական ռետինե օղակներ կամ մատով պարզապես տրորել երեխայի լնդերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր