Տեսանյութ.էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին          ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին       Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը    

25 դեկ 2018 12:04

Երևանում ապրելն ավելի կթանկանա.տուրքեր կբարձրանան

 Երևանում ապրելն ավելի կթանկանա.տուրքեր կբարձրանանԵրևանի ավագանին այսօրվա նիստում քննարկում է նախագիծ, որի համաձայն, մի շարք տուրքերի դրույքաչափերը բարձրացվելու են:
Մասնավորապես բարձրացվել է ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվության տրամադրման համար տեղական տուրքի դրույքաչափը: Մինչ 20 քռ/մ ընդհանուր մակերեսով շինությունների համար 2018 թվականին գործող 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 21 հազար դրամ: 20 քռ/մ-ից ավել տարածք ունեցողների համար՝ նախկինում 25 հազարի փոխարեն՝ 35 հազար դրամ:

Փոփոխության է ենթարկվել նաև Երևանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական և հեղուկացված նավթային  գազերի վաճառքի  թույլտվության համար տուրքի դրույքաչափը. օրացույցային տարվա համար սահմանվել է 600 հազար դրամ՝ նախկին 350 հազարի փոխարեն:
Փոփոխության են ենթարկվել Երևանում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի  կազմակերպման օբյեկտիներին, խաղատների, բաղնիք-սաունաների ժամը 24:0-ից հետո աշխատելու համար տուրքերի դրույքաչափերը: Առևտրի օբյեկտների համար նախկին 87 հազարի փոխարեն կլինի 120 հազար դրամ, հանրային սննդի, զվարճանքի օբյեկտների համար 175 հազարի փոխարեն 250 հազար դրամ, բաղնիքների համար նախկին 875 հազար դրամի փոխարեն 1 միլիոն 400 հազար դրամ, խաղատների համար 1 միլիոն 750 հազարի փոխարեն 3 միլիոն, շահումով խաղերի համար 875 հազարի փոխարեն 1 միլիոն 500 հազար դրամ, վիճակախաղերի համար 262 հազարի փոխարեն 450 հազար դրամ:
Փոփոխության է ենթարկվելու նաև Երևանի զինանշանն ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման ժամանակ օգտագործման թույլտվության համար տուրքի դրույքաչափը՝ 300 հազար, նախկին 200 հազարի փոխարեն:
Երևանում հրավառութան համար որպես տուրքի դրույքաչափ սահմանվել է 300 հազար դրամ:
Կան նաև փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2019 թվականի սեպտեմբերի 26-ից: Կարաոկեների, շոգեբաղնիքների, դիսկոտեկների, բաղնիքների, սաունաների համար՝ տարվա համար 150 հազար դրամ, հեշտապարային ակումբների համար տարեկան 1 միլիոն 500 հազար դրամ:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերով, հունվարին արտահերթ նիստ կհրավիրվի, որտեղ նախագիծ կներկայացվի, որի համաձայն տարեկան մինչև 58,3 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կշարունակեն աշխատել այսօր գործող դրույքաչափերով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր