Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 դեկ 2018 19:30

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ մարդն է մահացել «խոզի գրիպից»

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ մարդն է մահացել «խոզի գրիպից»Վրաստանում արձանագրվել է A (H1N1) գրիպի, այսպես կոչված՝ «խոզի գրիպի» վիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, Քութայիսում 30-ամյա հղի կին է մահացել, որին հիվանդանոց էին տեղափոխել ծանր վիճակում:
Լրատվամիջոցները փոխանցում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել երեխային. հղիության 38-րդ շաբաթում գտնվող կնոջը կեսարյան հատում են արել: Նորածնի վիճակը բավարար է:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ անցյալ շաբաթ Բաթումում «խոզի գրիպից» 53-ամյա կին է մահացել:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ գրիպով հիվանդանալու դեպքերը երկրում վերջերս ավելացել են, սակայն համաճարակի վտանգ դեռևս չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր